Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ըստ էության, ԱՄՆ-ը, Թրամփի գլխավորությամբ, դավաճանեց իր դաշնակից Իսրայելի ռազմաքաղաքական շահերը` ձևավորված 2023-ի օգոստոսյան ագրեսիայից հետո։ Թրամփի պլանը վատ դրության մեջ դրեց Նեթանյահուի ադմինիստրացիային, որի գազյան ռազմավարության արդյունքներն այս պահին առնվազն կասկածելի են...